Հայաստանի 18-22 տարեկան բռնցքամարտիկները սկսել են պայքարը Ռումինիայի Թարգու Ջիու քաղաքում մեկնարկած այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում: Առաջին օրը ռինգ են մտել 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, որը վերջին պահին փոխարինել է վնասվածք ստացած Գառնիկ Պապոյանին եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Մեր երկու բռնցքամարտիկներն էլ անցել են հաջորդ փուլ՝ առավելության հասնելով, համապատասխանաբար, Չեխիայի եւ Բելառուսի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ