Լրահոս
Օրվա լրահոսը

Կեմերովոյում տարերային ցույց է սկսվել

Մարտ 27,2018 10:38

Մարտի 27-ի առավոտյան Ռուսաստանի Կեմերովո քաղաքում տարերային ցույց է տեղի ունեցել մարզային վարչության շենքի դիմաց՝ կապված «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում 64 մարդու կյանք խլած հրդեհի հետ:

Ցուցարարներն իշխանություններից պահանջել են ճշմարտությունն ասել հրդեհի մասին. շատերը չեն հավատում հրդեհի զոհերի մասին պաշտոնական տվյալներին, մյուսները դժգոհություն են հայտնում, որ հրդեհի մարման աշխատանքներին քիչ թվով փրկարարներ են մասնակցել:

Երբ հավաքվածների մոտ դուրս է եկել փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլյովը, ամբոխը նրան դիմավորել է «Հրաժարական», «Ճիշտը», «Մարդասպաններ» բացականչություններով: Նրանք նաև պահանջել են, որպեսզի իրենց մոտ դուրս գա երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը մարտի 27-ին ժամանել է Կեմերովո: «Ինչու՞ է թագավորն ամբոխի մեջ: Մենք նրան չենք ընտրել»,- վանկարկել են ցուցարարները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ 64 մարդու կյանք խլած հրդեհն անվանել է անփութության ու փնթիության հետևանք:

«Ի՞նչ է մեզ մոտ կատարվում, մեզ մոտ ռազմական գործողություններ չեն, ոչ էլ հանքահորում մեթանի հանկարծակի արտանետում է եղել: Մարդիկ եկել են հանգստանալու, երեխաները: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին և կորցնում ենք այսքան մարդ, ինչի՞ պատճառով: Հանցավոր անփութության, փնթիության»,- ասել է նա:

Պուտինը հանձնարարել է Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինին իրավական գնահատական տալ ողբերգության մեջ մեղավոր պաշտոնատար անձանց գործողություններին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031