Մարտի 26-ին ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցում կրակոցներ են հնչել:
Ոստիկանները Չարենցի փողոցի թիվ 167 տան մոտ հայտնաբերել են կրակված պարկուճ: Ոտիկանության օպերատիվ խմբերը պարզում են՝ արդյոք կրակոցի արդյունքում հիվանդանոցներում վիրավորներ կան թե ոչ:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և վիճաբանության մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում