Մարտի 4-ին Ռուսաստանը ռազմական կիրառման քիմիական թունավոր գազ է կիրառել՝ փորձելով սպանել Մեծ Բրիտանիայի մի քաղաքացու եւ նրա դստերը։ Այս մասին ասված է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ Ըստ մարտի 26-ին հրապարակված հայտարարության, «Մեր դաշնակից պետության դեմ իրականացված այս հարձակումը անթիվ մարդկանց կյանք է դրել վտանգի տակ եւ լուրջ վնասներ հասցրել երեք անձանց, այդ թվում՝ մեկ ոստիկանի»։
ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը հայտնում է, որ ի պատասխան Քիմիական զենքերն արգելելու մասին միջազգային պայմանագիրը ոտնահարելու փաստին, Միացյալ Նահանգներն այստեղ գործող երկու առաքելություններից այսօր արտաքսում է ռուս 48 պաշտոնյաների։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: