Մարտի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Գերմանա-հայկական ֆորումի վարչության անդամ, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին։
Հանդիպմանը ԱԳՆ ղեկավարն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև Արցախում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքին և արտաքին կապերի հաստատման և ընդլայնման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումներին։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ