«Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը չի առաջնորդվում ծանոթ-բարեկամ սկզբունքով»,- ասաց ՍԱՊԾ պետի մամլո քարտուղար Տաթևիկ Խաչատրյանն`անդրադառնալով Aravot.am-ի հրապարակմանը, թե ՍԱՊԾ պետ Հովհաննես Սահակյանը Գյումրու տարածքային բաժնում պետ է նշանակել իր նախընտրած մարդուն:
«Համակարգի ներսում ծառացած յուրաքանչյուր խնդիր իր լուծումն է գտնում: Գյումրու տարածքային բաժնի վիճակն անընդունելի էր ծառայության պետի համար և ցանկացած որոշման հիմքում ընկած են հիմնավոր պատճառներ»,- ասաց Տաթեւիկ Խաչատրյանը: