Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի կառավարությունը առաջին անգամ պետք է ՄԻԵԴ-ին պատասխան ներկայացնի դիմողի ՄԻԵԴ դիմելու իրավունքի խոչընդոտներ հարուցելու հիմքով

Մարտ 26,2018 19:33

06/03/2018թ.-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել պրն. Արամ Հակոբյանի դիմումը (փաստաբաններ Տիգրան Գրիգորյան եւ Դավիթ Գյուրջյան), որով դիմողի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի եւ նրա կալանքի համար հիմքերի «բավարար» եւ «վերաբերելի» լինելու մասին հարցադրումներից բացի, Հայաստանի կառավարությունը առաջին անգամ է, որ պետք է Դատարանին պատասխան ներկայացնի ՄԻԵԿ 34 հոդվածով նախատեսված իր պարտականության կատարման մասով՝ դիմողի ՄԻԵԴ դիմելու իրավունքի խոչընդոտներ հարուցելու հիմքով:

Խոսքը վերաբերում է ՄԻԵԴ կողմից Հայաստանի կառավարությանը 17/05/2017թ.-ին ՄԻԵԴ կանոնագրքի 39 կանոնի կարգով տրված հանձնարարության պահանջները կառավարության կողմից խախտելուն: Այդ հանձնարարությամբ ՄԻԵԴ-ը ուղիղ կերպով հանձնարարել/պահանջել էր պետությունից, որպեսզի այն բավարար, անընդհատ եւ պատշաճ բուժօգնություն եւ դեղորայք ապահովեր դիմողին իր կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում: Այս հանձնարարության եւ ՄԻԵԿ պահանջների խախտումը սույն գործի հիմնական հարցերից մեկն է:

Սառույցը կարծես շարժվում է: Քանի դեռ մեղադրանքի կողմը դատարանում քարոզչական ֆոն ձեւավորելու համար զբաղված է ոչ վերաբերելի եւ միայն ՊՌ նպատակներով գաղտնալսումներ հրապարակելով, այս գործի իրավական կողմը արդեն ճաքերից փուլ է սկսում գալ:

Վահե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Փաստաբան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031