26.03.2018 թվականին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը տեղեկատվություն ստանալու հարցումով դիմել է «ԵՐԵՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ հասարակական կազմակերպություն (ՀԿ) ղեկավար Տարոն Մարգարյանին և «ԵՐԵՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ հասարակական կազմակերպություն (ՀԿ) տնօրեն Աշոտ Ղազարյանին:
Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրել է տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին՝
- «ԵՐԵՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ հասարակական կազմակերպություն (ՀԿ) կանոնադրության պատճենը:
- Պայմանագրի պատճենը, որի հիման վրա գնվել են 20.000 դրամից մինչև 200.000 դրամ գումար-քարտերը, որոնք բաժանվել են Երևանի քաղաքապետարանում 2018 թվականի մարտի 8-ի կապակցությամբ որոշ անձանց որպես նվեր:
- Ինչպես նաև խնդրում եմ տրամադրել համապատասխան տեղեկատվություն, թե ինչպես են բաժանվել 20.000 դրամից մինչև 200.000 դրամ գումար-քարտերը: Արդյոք առկա՞ է հաշվետվություն, հաշվառում, թե ովքեր են ստացել այդ 20.000 դրամից մինչև 200.000 դրամ գումար-քարտերը:
Այս գործարքն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչի արդյունքում քաղաքապետարանի աշխատակիցներին բաժանվել է շուրջ 16 000 դոլարին համարժեք գումար: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը գնալու է այս ապօրինի գործարքի հետքերով և հետամուտ է լինելու քրեական գործ հարուցելուն և դրա ընթացքին:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն