Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ կազմակերպության նախագահն այցելել է Սփյուռքի նախարարություն

Մարտ 26,2018 18:35

Մարտի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ  (ԱՀՀՀ) կազմակերպության նախագահ, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Ղուկասյանին և ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվո նախագահ Ռուբեն Քեշիշյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց ազգային գործիչների՝ Արգենտինայի հայ համայնքի պահպանմանն ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված հայանպաստ գործունեությունը, պատշաճ ուշադրությունը լեզվի և ինքնության պահպանության հարցերին:

Խաչիկ Տեր-Ղուկասյանը ներկայացրեց մեկ տարի առաջ Արգենտինայի հայ համայնքի ութ կազմակերպությունների նախաձեռնությամբ ստեղծված ԱՀՀՀ  կառույցի իրականացրած աշխատանքները, խոսեց առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին:

Քննարկվեցին Արգենտինայում 2018թ. Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100, Երևանի 2800, ՀՀ սփյուռքի նախարարության  10 ամյակների հոբելյանական միջոցառումների կազմակերպման հարցեր:

Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ  (ԱՀՀՀ) կազմակերպության նախագահը պատրաստակամություն հայտնեց ակտիվացնել համագործակցությունը նախարարության հետ, հոբելյանական օրերին մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, ֆլեշմոբեր կազմակերպել:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031