Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարզպետարանները դեռ հաշվում են ուժեղ քամին ֆինանսական որքան վնաս է պատճառել

Մարտ 26,2018 18:10

Անցած շաբաթ-կիրակի օրերին՝ մարտի 24-25-ը ուժեղ քամու հետեւանքով մարզերի քաղաքներում, գյուղերում նույնպես տանիքներ պոկվեցին, ավտոմեքենաներ վնասվեցին, ծառեր կոտրվեցին ու արմատախիլ եղան: Այս պահի դրությամբ, սակայն դեռ պարզ չէ՝ տարերային աղետի հետեւանքով որ բնակավայրն է ամենաշատը ֆինանսական վնասներ կրել:

Մարզպետարաններն այսօր են համայնքապետարանների հետ ճշգրտումներ անում: Արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն Երեւանից հետո ամենաշատ տուժած մարզը Կոտայքն է:

Aravot.am-ի հարցերին, թե որքա՞ն է կազմել վնասը, հատկապես ո՜ր բնակավայրերն են տուժել, մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ստեփան Ասատրյանը պատասխանեց, որ դեռեւս ճշգրտումներ են արվում՝ թե որ համայնքում որքան մակերերսներ են վնասվել, գույքային վնասները որքան են կազմել: Այս մարզում լուրջ դեպքի ահազանգ չի գրանցվել, սակայն գրեթե բոլոր համայնքներն էլ տուժել են:

Շիրակի մարզպետարանից հայտնեցին, որ մարզպետի հանձնարարությամբ ստեղծվել են հանձնախմբեր եւ նրանք մինչեւ հիմա համայնքներում աշխատում են, երբ կվերադառնան՝ տեղեկատվությունն ավելի հստակ կլինի: Վնասների մասին տեղեկատվության վերջնական արդյունքները վաղը կամփոփվեն:

Արմավիրում հիմնականում երեք համայնք է տուժել՝ Նալբանդյան, Դաշտ եւ Բաղրամյան գյուղերը: Վնասների փոխհատուցում այս մարզում էլ չգիտեն՝ կլինի թե՝ ոչ կառավարությունը պետք է որոշի՝ ԱԻՆ-ից ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից գրությունները ստանալուց հետո: Այդուհանդերձ այս մարզի պատասխանատուները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց մոտ լուրջ ավերածություններ չեն եղել:

Լոռու մարզում՝ Սպիտակում Կարի Ֆաբրիկայի տանիքն է վնասվել, քամին բնակելի տների տանիքներ է քշել: Այս մարզում էլ, մարզպետի հանձնարարությամբ պետք է հավաքվի հստակ տեղեկատվություն՝

վնասի չափի վերաբերյալ բոլոր: Այդ նպատակով, ինչպես մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնեցին, համայնքների ղեկավարներին շրջաբերականներն են ներկայացվել՝ մինչեւ վաղը տեղեկատվությունն ապահովելու, թե պետական, մասնավոր եւ համայնքին հասցված վնասները որքան են կազմել: Գույքին պատճառված վնասները փոխհատուցելու մասով, այս մարզպետարանում էլ դեռ հստակ ցուցումներ չկան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031