Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբ մարդը հացի խնդիր է լուծում, նրան թատրոն բերելը բարդ գործ է». Ագնեսա Շահնազարյան

Մարտ 26,2018 17:52

Թատրոնի օրվան ընդառաջ այսօր «Ազդակ» լրագրողական ակումբը անդրադարձել էր մարզային թատրոններին: Ասուլիսի հյուրերն էին Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը եւ Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Սաֆարյանը: Բանախոսները խոսեցին թատրոններում առկա խնդիրների, ինչպես նաեւ՝ ձեռքբերումների մասին:

«Մեր հիմնական խնդիրներից մեկը տանիքի վերանորոգման հարցն էր, ինչը կարճ ժամանակում լուծվեց. այս տարի թատրոնը կհիմնանորոգվի: Պետք է նշեմ, որ մարզային թատրոնի բացասական կողմերից մեկն այն է, որ նույն ներկայացումը չես կարողանում շատ անգամներ ցուցադրել, ինչը պայմանավորված է բնակչության թվով: Եվ բացի սրանցից, երբ մարդը հացի խնդիր է լուծում, նրան թատրոն բերելը բարդ գործ է».- ասաց Ագնեսա Շահնազարյանը:

Արմեն Սաֆարյանն էլ նշեց Գեղարքունիքի մարզի թատրոնի թերի եւ առաջընթաց գրանցած կողմերը. «Մեր թատրոնը չունի դերձակ, բանվոր, հսկիչ, լվացքատուն, որովհետեւ նշված հաստիքները մարզպետարանի կողմից կրճատվել են: Մեր 14 դերասանների մեծ մասը ավագ սերնդի ներկայացուցիչ է. ի՞նչ ներկայացում բեմադրենք, որ համապատասխան լինի: Բայց մենք եւս նախատեսում ենք հիմնովին վերանորոգել մեր թատրոնը» :

Բանախոսների խոսքերով, իրենց մարզերի թատրոնների դերասանների պահանջները տարբերվում են միմյանցից: Ըստ Ագնեսա Շահնազարյանի՝ Վանաձորում հանդիսատեսը նախընտրում է ավելի թեթեւ ներկայացումներ, Արմեն Սաֆարյանն էլ պնդում է, որ Գեղարքունի մարզում նախապատվությունը տալիս են բնույթով ավելի լուրջ ներկայացումներին:

Վերջում եւ Ագնեսա Շահնազարյանը, եւ Արմեն Սաֆարյանը ավելացրին, որ թատրոնների վերանորոգման ընթացում նրանք կշրջեն եւ ներկայացումներ կցուցադրեն այլ վայրերում:

Գայանե Իսրայելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմինե Ա. says:

    Գյումրիից օրինակ վերցրու…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031