Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Գ. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. նոյեմբերի 26-ից հյուրընկալված լինելով իր ընկերուհու Իջեւան քաղաքում գտնվող վագոն-տնակում, նոյեմբերի 27-ին, ժամը 11.00-ից մինչեւ 15. 30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով վերջինիս տնից բացակայելու հանգամանքից, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ հափշտակել է 100 հազար դրամ կանխիկ գումար, « Ֆիլիպս» ապրանքանիշի հեռուստացույց, կանացի ոսկյա մատանի, ոսկյա ականջօղ, վերջինս պատճառելով 445 հազար 500 դրամի գույքային վնաս:
Գ. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով («Գողությունը») : Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է մարտի 30-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ