Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին բնակավայրում իրականացվող գործողությունները իրանական առաջատար լրատվամիջոցը «զավթողական» է որակել։
«Tehran Times» թերթի առաջին էջի լուրում Աֆրինի անցումը թուրքական ուժերի վերահսկողության տակ բնութագրվել է որպես բռնազավթում։
Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթը հակադարձում է՝ գրելով. «Սիրիայում և Իրաքում տարիներ շարունակ տարբեր ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցած Իրանն անհանգստացած է տարածաշրջանում Թուրքիայի գործողություններից»:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Իրանը հենց առաջին օրից դեմ է եղել Աֆրինում Թուրքիայի իրականացրած «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությանը։
Աղբյուր` Yeni Akit