Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան և գլխավոր հյուպատոսարանի վրա հարձակում է տեղի ունեցել։ Մարտի 25-ի առավոտյան անհայտ անձինք կարմիր ներկանյութեր են նետել նշյալ շենքերի ճակատային պատերի վրա։
Թուրքական մամուլի պնդմամբ՝ հարձակման հեղինակները առնչություն ունեն Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ։
Հարձակումից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները արձանագրություն են կազմել։ Դեսպանատան և գլխավոր հյուպատոսարանի շենքերի ճակատային պատերը մաքրվել են։
Աղբյուր` aydinlik.com.tr