Լրահոս
Օրվա լրահոսը

Գիորգի Սագանելիձեն վերահաստատել է Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում

Մարտ 26,2018 14:46

Մարտի 26-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությունը՝ անհրաժեշտ համարելով հայ-վրացական կապերի առավել զարգացումն ու ընդլայնումը հնարավոր բոլոր ուղղություններով: Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահն առանձնացրել է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացումը ոչ միայն պատգամավորական բարեկամական խմբերի, այլեւ հանձնաժողովների մակարդակով:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ մեր երկրի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը: Մինչդեռ այդ հարցում Բաքվի դիրքորոշումն այլ է, նշել է Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից շարունակ հնչող ռազմատենչ ու հայատյաց հայտարարություններին:

Քննարկվել են նաեւ մշակութային համագործակցության ուղղություններին, զբոսաշրջության զարգացմանը, հոգեւոր-պատմական արժեքները միմյանց ճանաչելի դարձնելուն միտված քայլերը:

ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ Վրաստանը Հայաստանի հետ հարաբերություններում կարեւորում է համագործակցության ընդլայնումը բոլոր ուղղություններով, հատկապես խորհրդարանական դիվանագիտության հարթակում: Խոսելով տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ Գիորգի Սագանելիձեն վերահաստատել է իրենց հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: Դեսպանը գոհունակությամբ փաստել է երկու երկրիների միջեւ առկա ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ կողմերը պետք է անեն հնարավորը դրանք առավել խորացնելու եւ ամրապնդելու համար:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031