Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարող է որեւէ մեկը լուրջ վերաբերվել նման հայտարարություններին». Զատուլինը՝ Ալիեւի հայտարարության մասին

Մարտ 26,2018 14:43

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը համատեղ ասուլիսով հանդես եկան:

Զատուլինն ասաց, որ ՌԴ-ն 2016-ի ապրիլից հետո հետեւություններ է արել Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված:

Լրագրողները հարցրեցին՝ 2016-ի դեպքերից հետո էլ տեսնում ենք, որ շարունակվում է Ադրբեջանին զինումը եւ Ադրբեջանի նախագահն էլ հայտարարեց, որ ՀՀ-ի մայրաքաղաքը, ինչպես նաեւ Զանգեզուրն իրենց պատմական հողերն են եւ պետք է վերադարձնեն, արդյոք ձեր դատապարտող հայտարարությունները եւ ՀՀ-ին զինումը բավարա՞ր են այս լարվածությունը թուլացնելու համար, ավելին չե՞ք պատրաստվում անել:

Կոնստանտին Զատուլինը պատասխանեց. «Իսկապես, զենքի մատակարարում եղել է Ադրբեջանին, բայց դա եղել է նախկինում ստորագրված պայմանագրերի հիման վրա: Ինչ վերաբերում է հայտարարություններին՝ Երեւանի եւ Զանգեզուրի պատմական պատկանելության վերաբերյալ, գիտեք, ես ուզում եմ հնարավորինս կոռեկտ արտահայտվել այս հարցում՝ հաշվի առնելով այն, որ եթե հիմա ինձ լսում են հայկական ԶԼՄ-ները, վաղը կկարդան բազմաթիվ հրապարակումներ իմ մասին նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ներում: Ոչինչ թաքցնել չի լինի եւ չեմ էլ փորձի եւ ուզում եմ ասել իմ տեսակետը: Ադրբեջանի նախագահ Ալիեւը պարզապես իր դիրքերը թուլացրեց միջազգային հանրության առաջ նման հայտարարությամբ հանդես գալով: Այդ հայտարարությունը նախատեսված էր ներքին հանրության համար, բայց այն որեւէ քննադատության չի դիմանում՝ պատմական, քաղաքական տեսանկյունից: Ուղղակի անհասկանալի է, թե ո՞նց կարող է որեւէ մեկը լուրջ վերաբերվել նման հայտարարություններին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031