Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն բալանսի խախտման հետ կապված հետեւություններ է արել եւ ՀՀ-ին ամենաժամանակակից զենքերն է տրամադրել». Զատուլին

Մարտ 26,2018 14:34

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը համատեղ ասուլիսով հանդես եկան:

Նախ, պարոն Աշոտյանն ասաց, որ ռուս գործընկերներին հայկական գորգագործության առանձնահատկություններին են ծանոթացրել, հատկապես ցույց են տվել, թե ինչով է տարբերվում հայկական գորգային հանգույցը այլ հանգույցներից եւ համոզեցին, որ այն չի քանդվելու. «Մեր ցանկությունն է, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերային երկխոսությունը լինի հայկական գորգերի հանգույցի նման եւ չքանդվի»:

Իսկ պարոն Զատուլինն ասաց, որ իրենք հոգ կտանեն, որ այն հայտարարությունը, որ ստորագրվել է, կատարվի: Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ նա ասաց, որ ՌԴ-ն ուզում է, որ ռազմական ճանապարհով հարցը չլուծվի եւ ՌԴ-ն իր պարտավորությունները ՀՀ-ի հանդեպ կկատարի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում. «Հայաստանի նկատմամբ ագրեսիան եւ հարձակումը ՌԴ-ն կդիտարկի՝ որպես իր նկատմամբ հարձակում՝ նկատի ունենալով ՀԱՊԿ պայմանագրերը»:

Զատուլինն ասաց, որ տեղյակ է հայ հասարակությունն ինչ է մտածում 2016-ի ապրիլից հետո Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին. «Մենք շատ ցավում ենք, որ Ադրբեջանում չգտան այդ զենքի այլ կիրառություն, քան հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի խախտում անելը եւ մենք հետեւություն ենք արել, ինչպես իմ գործընկեր Կոնստանտին Կոսաչովն ասաց այստեղ: ՌԴ-ն բալանսի խախտման հետ կապված հետեւություններ է արել եւ Հայաստանին ամենաժամանակակից զենքերն է տրամադրել պաշտպանության համար»:

Զատուլինը նաեւ մաղթեց, որ Հայաստանը խորհրդարանական կառավարմանն անցնելու գործընթացը հաջողությամբ իրականացնի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031