Լրահոս
Օրվա լրահոսը

Կիսավեր առողջարանը` սահմանագոտու շքեղ բնության մեջ

Մարտ 26,2018 14:04

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի տարածքում, Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհից ոչ հեռու հառնում է առողջարանի կիսավեր, թալանված շենքը: Այն գործարկվել է 1980-ական թվականների վերջին: Առողջարան հիմնելուն նպաստել է մոտակայքում հանքային ջրի մեծ ակունքի առկայությունը: Շենքը կառուցվել է Իջեւանի բենտոնիտ կոմբինատի կողմից, հետո ծառայել որպես ՀԽՍՀ մինիստրների խորհրդի առողջարան: Հայ-ադրբեջանական հակամարտության սկսվելուց հետո շենքը ծառայել է որպես զինապահեստ:

Ներկայումս առողջարանի շենքը պատկանում է «Միկա» ընկերությանը, որը շենքի եւ տարածքի համար գույքահարկ եւ հողի հարկ է վճարում Վազաշենի համայնքապետարան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031