Լրահոս
Օրվա լրահոսը

«Արիստակեսյանի ասածն անհեթեթություն է եւ հանրությանը մոլորության մեջ գցելու միտում». Անահիտ Հայթայան

Մարտ 26,2018 13:56

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը մեկնաբանեց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի՝ օրերս նախարար Լեւոն Ալթունյանի հասցեին հնչեցրածը, թե նախարարն իրեն պատկանող ապահովագրական ընկերության միջոցով է իրականացնում առողջապահական սոցփաթեթների տրամադրման գործընթացը:

«Մովսես Արիստակեսյանի ասածը կատարյալ անհեթեթություն է եւ հանրությանը մոլորության մեջ գցելու միտում։ Դա մեկ-երկու նախադասությամբ մեկնաբանել հնարավոր չէ։ Միայն կարող եմ ասել, որ սոցփաթեթի շահառուների բժշկական ծառայությունների՝ պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթով տրամադրումը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատվել է որպես արդյունավետ ծրագիր»,-ասաց Անահիտ Հայթայանը:

Նա վստահեցրեց, որ գործընթացն արվում է արդարության սկզբունքով և կառավարության կողմից հաստատված բանաձևով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031