Գերմանիայում ձերբակալվել է Կատալոնիայի նախկին առաջնորդ Կարլես Պուչդեմոնը։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Պուչդեմոնի փաստաբանը հայտնել է, որ ոստիկանները նրան ձերբակալել են մարտի 25-ին, երբ նա փորձել է Դանիայից մուտք գործել Գերմանիա։
Իսպանիայում Պուչդեմոնին սպառնում է 25 տարվա ազատազրկում. Նա մեղադրվում է ապստամբության կազմակերպման մեջ։
Պուչդեմոնի ձերբակալությունը բողոքի ալիքի տեղիք է տվել Կատալոնիայում։ Ոստիկանների հետ բախումներում վիրավորվել է մոտ 90 մարդ, 4 մարդ ձերբակալվել է։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ