Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի լիցենզիայով մարտի 17-ից տեղափոխվել է ԱՄՆ եւ պայմանագրով հանդես է գալիս մեր հայրենակից, խորհրդային տարիներին ճանաչված հեծանվորդ Հրաչ Գեւրիկյանի հիմնադրած «Վելո Փասադենա» ակումբում:
Էդգարը արդեն հասցրել է մասնակցել երեք մեկնարկի եւ բարձր արդյունքներ ցույց տալ: Սեն-Դեմիում նա անջատ մեկնարկ վերելքներով 7,5 կմ-ում եզրագիծը հատել է 3-րդը, այնուհետեւ 85 կմ խմբային վազքում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ կրիտերիում մրցաձեւում դարձել է հաղթող:
Երեք օրվա մրցումների ընդհանուր արդյունքով Էդգար Ստեփանյանը գրավել է 2-րդ տեղը՝ առաջատարին զիջելով ընդամենը չորս վայրկյան:
Հայաստանը ներկայացնող հեծանվորդը արժանացել է նաեւ «Լեռների Արքա» եւ ««Ակտիվ մարզիկ (սպրինտեր)» անվանակարգերի հաղթողի կոչմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ