Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի ստվերում գտնվող ու կոռումպացված համակարգով Իսրայել չեն դառնում». «Ջեյմսթաունի» հոդվածագիր

Մարտ 26,2018 22:00

Ինչպիսի՞ն կլինի պուտինյան Ռուսաստանի ապագան վեց տարիների ընթացքում, ի՞նչ է սպասում ՌԴ-ին 2024 թվականից հետո, երբ լրանա Վլադիմիր Պուտինի նախագահության չորրորդ ժամկետը, հարցրեցինք «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանին, հիշեցնելով ՌԴ նախագահական ընտրություններից առաջ Պուտինի արձանագրումներն այսօրվա Ռուսաստանի խնդիրների մասին՝ հետամնացություն, ստեղծագործական հզորության ապահովման անհրաժեշտություն:

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

«Պուտինի կայունության ու հզորության խորհրդանիշ հանդիսանալու առումով. նրա կերպարով ու ելույթներով հիացող ռուսները, հավանաբար, ընդունակ չեն նկատելու նույնիսկ ակնհայտ հակասությունները: Ստեղծագործական հզորության զարգացումը, տնտեսական մոդերնիզացիան ու քաղաքացիների բարեկեցության ապահովումն անհնար են ազատ մրցակցությանը խոչընդոտող, ռեսուրսները սեփական շահերին ծառայեցնող կոռումպացված բյուրոկրատիա եւ ուռճացված ուժային կառույցներ ունեցող ոստիկանական պետությունում: Առավել եւս, ահռելի ծախսեր պահանջող սպառազինության մրցավազքն անհամատեղելի է բարեկեցության հետ: Սա բնականաբար Հայաստանին էլ է վերաբերվում՝ «ազգ-բանակ» հայեցակարգի հետ կապված. Ռուսաստանի ստվերում գտնվող ու կոռումպացված համակարգով Իսրայել չեն դառնում», ասաց Արմեն Գրիգորյանը:

«Ինչ վերաբերվում է Ռուսաստանի ապագային. այն առայժմ կմնա պրոպագանդայի միջոցով ստեղծված «պաշարված ամրոցի» կարգավիճակում՝ բռնատիրության էլ ավելի խորացման պայմաններում: Իսկ 2024 թ. հետո Ռուսաստանին, հավանաբար, սպասում է Պուտինի հաջորդ ժամկետը, եթե մինչ այդ իր անձի հետ կապված որեւէ ֆորս-մաժոր տեղի չունենա, կամ էլ սպառազինությունների նոր մրցավազքի արդյունքում Ռուսաստանը չսնանկանա՝ ինչպես նախկինում ԽՍՀՄ-ը», հավելեց մեր զրուցակիցը:

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք մարտի 27-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031