Ռուսաստանի Կեմերովո քաղաքում «Զիմնյաա վիշնյա» առևտրական-զվարճանքի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով, վերջին տեղեկություններով կա 53 զոհ, 48 վիրավոր, նրանցից 12-ը տեղափոխվել է հիվանդանոց, 36-ին ցուցաբերվել է ամբուլատոր օգնություն: Բացի այդ, 11 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հրդեհը կենտրոնում բռնկվել է դեռ կեսօրին, սակայն սկզբնապես հաղորդվում էր միայն մի քանի զոհի մասին: Երեկոյան արդեն տեղեկություններ տարածվեցին, որ տասնյակ անհետ կորածներ կան:
Առայժմ հրդեհի պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Վարկածների թվում են, դիտավորյալ հրկիզումը, էլեկտրահաղորդիչների անսարքությունը:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, 4 մարդ ձերբակալվել է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ