Մարտի 22-25-ը Երևանում տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների գնդակային հրաձգության առաջնությունը, որին մասնակցեցին 71 մարզիկ`Երևանից, Գյումրուց և Վանաձորից: Մարզիկները մրցեցին գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններում` հրացան, ատրճանակ, վազող թիրախ` նորմալ և խառը վազք:
Ընդհանուր թվով խաղարկվեց 24 մեդալ: ՀՀ դպրոցականների գնդակային հրաձգության առաջնությունը հաղթող մարզիկներն արժանացան դիպլոմի և մեդալի: Հրացան ձևից Արամ Գևորգյանը և վազող թիրախ ձևից Արուսյակ Գրիգորյանը լրացրեցին սպորտի վարպետի թեկնածուի ցուցանիշը: Հովհաննես Մարգարյանը վազող թիրախ խառը վազք վարժությունից, խոցելով 385 միավոր, գերազանցեց ՀՀ ռեկորդը 6 միավորով:
Մեդալների արժանացան հետևյալ մարզիկները՝
Օդամղիչ հրացան 10մ, տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Հայկ Բաբայան (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
2 տեղ՝ Վրեժ Թորոսյան
3 տեղ՝ Հովհաննես Աբրահամյան
Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Ալլա Պողոսյան (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
2 տեղ՝ Տաթևիկ Հակոբյան
3 տեղ՝ Միլենա Պողոսյան
Օդամղիչ ատրճանակ 10մ,տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Գևորգ Մելքոնյան(անձնական մարզիչ՝ Նորայր Առաքելյան)
2 տեղ՝ Երեմ Եղիազարյան
3 տեղ՝ Զավեն Ալեքսանյան
Օդամղիչ ատրճանակ 10մ աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Նարե Գաբրիելյան (անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան )
2 տեղ՝ Տաթևիկ Աղաջանյան
3 տեղ ՝Գոհար Մկրտչյան
Վազող թիրախ,10 մ , տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ՝ Հովհաննես Մարգարյան (անձնական մարզիչ ՝Էդվարդ Ղարիբյան)
2 տեղ՝ Դավիթ Աբաջյան
3 տեղը՝ Մակեդոն Հովհաննիսյան
Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ՝ Արուսյակ Գրիգորյան(անձնական մարզիչ ՝ Էդվարդ Ղարիբյան)
2 տեղ՝Մերի Հարությունյան
3 տեղ՝ Սյուզաննա Ավանեսյան
Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, տղաներ՝2×20 կրակոց վարժություն
1 տեղ՝ Հովհաննես Մարգարյան (անձնական մարզիչ ՝Էդվարդ Ղարիբյան)
2 տեղ՝ Մակեդոն Հովհաննիսյան
3 տեղ՝ Դավիթ Աբաջյան
Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, աղջիկներ՝2×20 կրակոց վարժությունում
1 տեղ՝ Արուսյակ Գրիգորյան(անձնական մարզիչ ՝ Էդվարդ Ղարիբյան)
2 տեղ՝ Մերի Հարությունյան
3 տեղը՝ Սյուզաննա Ավանեսյան
Հայաստանի հրաձգության ֆեդերացիա