Լրահոս
Օրվա լրահոսը

Ամիսներ անց գիտակցության եկած զինվորի ընտանիքը օգնությո՞ւն պիտի մուրա. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)

Մարտ 26,2018 00:37

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Դավիթ Թադևոսյանը ծառայում էր հայոց բանակում՝ Հադրութում: Ծնունդով Արարատի մարզից՝ սահմանամերձ Եղեգնավան գյուղից, զինվորը հայրենիքի պաշտպանության ընթացքում,  ինչպես հարյուրավոր երիտասարդներ, վճարեց ամենաթանկով. այսօր հաշմանդամության առաջին կարգ ունի: Ամիսներ շարունակ անգիտակից վիճակում գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո: Յուրաքանչյուր օր ստիպված է ընդունել տարաբնույթ դեղահաբեր՝ ցնցումներից խուսափելու համար:

Դավիթը ոչնչի համար չի ափսոսում: Ամեն օր պայքարում է ու երազում շատ արու զավակներ ունենալ, որպեսզի վերջինները ծառայեն հայոց բանակում: Ի դեպ, ամիսներ շարունակ անգիտակից վիճակում գտնվելուց հետո, զինվորն առաջինն իր սիրած աղջկան է հիշել՝ Մարինեին: Նրանք ամուսնացել են:

Իհարկե, հուզիչ պատմություն է. հնարավոր չէ չհպարտանալ ու արտասվելու չափ չհուզվել մեր երիտասարդ բանակի երիտասարդ ու նվիրված զինվորների համարձակությամբ ու նվիրվածությամբ, սակայն ամենազավեշտալին ու վիրավորականը Դավիթն ու իր ընտանիքը հետո պիտի ճաշակեին:  Տիկին Հասմիկը մեզ պատմեց, որ հաշմանդամության առաջին կարգ ունեցող իր տղայի գրեթե ողջ դեղորայքը, բժշկական զննումները, այլ օգնություն ստացել է բարերարներից, բարեկամներից ու նրանցից, ովքեր դեռ չեն մերժում իր խնդրանքներն ու կարեկցում են: 55 հազար դրամ թոշակ ստացող զինվորին այսօր ամսական շուրջ 100 հազար դրամի դեղորայք է անհրաժեշտ և հիմնական բուժում Եվրոպայում:

Գուցե հռետորական հնչի, սակայն հետաքրքիր է իմանալ, թե ինչով են զբաղված Պաշտպանության և Առողջապահության նախարարությունները, պետական այլ կառույցները, որ հաշմված զինվորն իր օրվա դեղորայքի գումարը, բառի ուղիղ իմաստով, պետք է մուրա:

Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:  

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031