«Էսօր փաստ ա, թուրքը արդեն ճար չունի
Օսման ա, թե աթաթուրք ա, կապ չունի,
Թուրքը տեղով թեկուզ ոսկի էլ դառնա
Հային պարտք ա ու միշտ պարտք էլ կմնա»:
Ահա այսպես Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դպրոցական Գագիկը այսօր իրենց համայնք կատարած այցի ժամանակ լրագրողների համար ռեփ էր կարդում՝ քաղաքական ամենաթեժ թեմաներից սկսած՝ մինչեւ մշակութային արժեքներ, հնդկական սերիալներ, խոպան ու վարկեր՝ համեմելով այն հակառակորդին հասցեագրված հայհոյանքներով ու անեծքներով:
«My name is Gagoooo»,- ներկայացավ նա ու սկսեց ռեփը՝ թուրքերի, Հայոց ցեղասպանության, ղարաբաղյան հարցի մասին: Նա իր երգով թուրքերին զգուշացնում էր՝ «15 թվի եղեռնը դու չես մարսի, տես քո ցեղը ոնց ա ոռնալու, սպասի՛, Աթաթուրքը ոտից գլուխ փալաս ա, ես ձեր…… դե արի ու մի ասա»:
Ռեփեր Գագոն պատմեց, որ իր երգերի խոսքերը գրում է ընկերոջ՝ Արսեն Առաքելյանի հետ: Կրկներգերն էլ միասին են կատարում: Արսենը Հենրիխ Մխիթարյանի ամենաջերմ երկրպագուներից է եւ նրա հետ կապված երազանքներ ունի. «Ուզում եմ մեր գեղումը խաղ անի, էս դաշտումը խաղ անի, որ ամեն օր գանք տենանք: Համ լավ ա խաղ անում, համ էլ ինքը հայ ա»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ