2 օր շարունակ Հայաստան ներթափանցած ուժեղ քամիները կարծես թե դադարեցին: Հանրապետության տարբեր մարզերում քամին տանիքներ է քշել, մեքենաներ վնասել, ծառեր տապալել: Այժմ հանրապետության տարբեր քաղաքներում սկսել են հաշվարկել պատճառված վնասի չափը:
Վանաձորը եւս անմասն չի մնացել քամու պատճառած վնասներից:
Քիչ առաջ նկատեցինք, որ Լոռու մարզպետարանի շրջակայքը զարդարող ծառերից մեկը նույնպես արմատախիլ է եղել եւ թեքվել շենքի վրա:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ