Մարտի 25-ին, ժամը 09:39-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ս/թ մարտի 24-ին Քաջարան քաղաքում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է 1-ին թաղամասի տներից մեկի տանիքը (մոտ 45 քմ ), որից 35 քմ մետաղյա, 10 քմ ազբոշիֆերյա և փլուզվել` տան պարսպի պատը մոտ 13 քմ:
Վնասվել է նաև նույն թաղամասի տներից մեկին կից անասնագգոմի տանիքը մոտ 25 քմ, որից 10 քմ-ը ազբոշիֆերյա իսկ 15 քմ մետաղյա (ընդհանուր տանիքի մակերեսը մոտ 50 քմ):
ՀՀ ԱԻՆ