Փոլ ՄաքՔարթնին մասնակցել է Նյու Յորքում տեղի ունեցող ցույցերին, գրում է CNN-ը:
Նա CNN-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ցույցը կարևոր էր իր համար, քանի որ իր ընկերոջ՝ Ջոն Լենոնի նկատմամբ զենքով բռնություն է կիրառվել:
Նա ցույցին մասնակցում էր «We can end gun violence» (Մենք կարող ենք վերջ տալ զենքով բռնությանը) շապիկով և ասել է թղթակցին, որ ցույցին մասնակցում է «պարզապես մարդկանց աջակցելու համար»:
«Չգիտեմ՝ արդյոք կարող ենք վերջ տալ զենքով բռնությանը»,- ասել է ՄաքՔարթնին, «բայց դա այն է, ինչ մենք կարող ենք, և ես եկել եմ այստեղ դա անելու»:
«Լավագույն ընկերներիցս մեկը սպանվել է հենց այստեղ՝ զենքով բռնության արդյունքում»,- ասել է նա, «այսպիսով դա կարևոր է ինձ համար»:
Հիշեցնենք, որ Ջոն Լենոնը՝ Փոլ ՄաքՔարթնիի` «Beatles»-ի անդամ ընկերներից մեկը, 37 տարի առաջ սպանվել է Նյու Յորքում: Երբ Լենոնը և իր կինը՝ Յոկո Օնոն, մի դեկտեմբերյան գիշեր Մանհեթենով քայլելիս են եղել, մի մարդ հինգ փամփուշտ է արձակել նրա ուղղությամբ և սպանել նրան: