Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնաց երկու տուր: Վերջնագծում հաղթողի կոչման համար պայքարը թեժանում է, բայց ցավոք՝ առանց Լեւոն Արոնյանի մասնակցության:
Այսօր մեր շախմատիստը սեւերով ոչ-ոքի արեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մրցաշարային աղյուսակում էական փոփոխություններ կատարվեցին Սերգեյ Կարյակին-Ֆաբիանո Կարուանա եւ Շախրիյար Մամեդյարով-Դին Լիժեն պարտիաների ավարտից հետո, որոնցում Կարուանան եւ Մամեդյարովը պարտություն կրեցին: Նախավերջին տուրից առաջ Կարյակինը յոթ միավորով հավասարվեց Կարուանային եւ լրացուցիչ ցուցանիշներով ստանձնեց առաջատարի դերը, իսկ ադրբեջանցին 6,5 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ