Մարտի 24-ին` ժամը 15:48-ին, տեղեկություն է ստացվել, որ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող թիվ 3 հիմնական դպրոցի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է թիվ 3 հիմնական դպրոցի տանիքից մոտ 162 քմ հատված: Փրկարարներն ամրացրել են տանիքի վնասված հատվածը:
Տուժածներ չկան:
ՀՀ ԱԻՆ