Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է վերլուծություն՝ 2005թ. ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակի և ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի միջև, ըստ 2015թ. Սահմանադրության, լիազորությունների վերաբաշխման վերաբերյալ:
Ուսումնասիրվել և ամփոփվել է պետական մարմինների հաշվետվողականությունը մինչև 2015թ. Սահմանադրության լիիրավ ուժի մեջ մտնելը և դրանից հետո: ՀՀ սահմանադրական փոփոխությունները հիմնավորվում էին այն իրավաքաղաքական հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետության կառավարման գործող մոդելն իրեն սպառել է և անհրաժեշտ է անցնել խորհրդարանական կառավարման ձևին, ինչը բնականաբար ենթադրում էր Հայաստանի Հանրապետության խորհրդարանի` Ազգային ժողովի դերի բարձրացում, գործադիր իշխանության նկատմամբ պառլամենտական վերահսկողական գործիքների ընդլայնում և հստակեցում, ինչպես նաև պառլամենտի առջև պետական մարմինների հաշվետվողականության կանոնակարգում: Կարևոր է հիշել, որ անկախ կառավարման ձևից՝ ժողովրդավարական և իրավական պետության գլխավոր իրավաբանական փաստաթղթի՝ Սահմանադրության հիմնական խնդիրն է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի արդյունավետ ապահովումը, որի հիման վրա էլ սահմանադրական փոփոխությունները դիտարկվել են սույն վերլուծության մեջ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ