Մարտի 24-ին` ժամը 14:33-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի 62ա հասցեում գտնվող Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի տանիքի մի մասը պոկվել և ընկել է փողոց, իսկ մյուս մասը կախված է տանիքից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ամբողջությամբ պոկվել է տանիքը՝ մոտ 100 քմ:
Փրկարարները տանիքից կախված և վտանգ ներկայացնող թիթեղները քանդել և իջեցրել են:
Տուժածներ չկան:
ՀՀ ԱԻՆ