Մարտի 24-ին` ժամը 13:00-ին, ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 35 շենքի տանիքը:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վնասվել են շենքի տանիքի մոտ 70 քմ հատվածի երկաթյա թիթեղները։
Փրկարարներն իրականացրել են տանիքի մնացած հատվածի երկաթյա թիթեղների ամրացման աշխատանքներ։
Տուժածներ չկան:
ՀՀ ԱԻՆ