Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ճիշտ է` դեղը պետք է դեղատոմսով վաճառվի, բայց նախարարությունն այստեղ մեկ սխալ է թույլ տվել». Արիստակեսյան (Տեսանյութ)

Մարտ 24,2018 17:37

«Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը տապալել է առողջապահական քաղաքականությունը եւ իրականացնում է «հիվանդապահության» քաղաքականություն: Նա զբաղվում է ապահովագրական շուկայի քաղաքականությամբ՝ առողջապահական ապահովագրության սոցփաթեթները տալով իր ապահովագրական ընկերությանը: Նա փորձում է առողջապահության վրա ծախսվելիք պետական փողերն օգտագործել միայն բիզնես-շահերի համար»,-այսօր մի խումբ բժիշկների մասնակցությամբ քննարկման ժամանակ հայտարարեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» հ/կ ղեկավար Մովսես Արիստակեսյանը:

Ինչ վերաբերում է դեղերի՝ դեղատոմսով դուրսգրման կարգին, Արիստակեսյանը նկատեց՝ դա ճիշտ է. դեղը պետք է դեղատոմսով վաճառվի, այդպես է շատ երկրներում. «Դա պատասխանատվություն է նախեւառաջ բժշկի, հետո՝ դեղատան վաճառողների համար: Քաղաքացին էլ չպետք է լսի մորաքրոջ քավորի խորհուրդը եւ ինքնաբուժությամբ զբաղվի: Նա պետք է գնա պոլիկլինիկա, հետազոտվի ու բուժում ստանա: Նախարարությունն այստեղ մեկ սխալ է միայն արել՝ այդ բարեփոխումից մեկ ամիս առաջ պետք է իրազեկեր՝ պատրաստեր հասարակությանը, բժիշկներին, գովազդներ տարածեր այդ մասին: Պետք է բացատրեր, որ դա քաղաքացիների շահերից է բխում: Մինչդեռ դա մեկ գիշերում որոշվեց, ու ոչ ոք պատրաստ չէր այդ կարեւոր քայլին»:

Արիստակեսյանի խոսքով՝ պոլիկլինիկաներում լաբորատոր հետազոտությունների որակն ու մակարդակը կասկածելի է. «Նախարարությունը դեղատոմսերի խնդրից առաջ նախ դրանով պետք է զբաղվեր: Պոլիկլինիկաներ ունենք, որտեղ 40 տարվա ռենտգեն-սարք կա: Առանց նման խնդիրները լուծելու չի կարելի դեղատոմս գրել: Չէ՞ որ հետազոտությունից հետո է բժշկի կողմից դեղատոմս գրվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031