Մարտի 22-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանում հանդես եկավ «Հայաստանը և Եվրոպան. հայացք ապագային» թեմայով զեկույցով:
Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի գիտական շրջանակների ականավոր ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Իր զեկույցում դեսպանն անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը, հարուստ մշակույթին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Խոսելով Եվրոպական ընտանիքի հետ Հայաստանի փոխգործակցության դրական փորձի մասին՝ դեսպան Սմբատյանն ընդգծեց, որ Հայաստանը, պահպանելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, օրինակելի կարող է լինել՝ արտաքին քաղաքականությունում «և՛, և՛» սկզբունքի կիրառման հարցում:
Զեկույցից հետո դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն