«Մերժիր Սերժին» ցույցի մասնակիցներն Ազատության հրապարակում համերաշխություն հայտնեցին արդեն մի քանի օր այնտեղ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նստացույց անողներին:
Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու, նույնիսկ Սերժ Սարգսյանը քաղբանտարկյալ չի լինելու, քանի որ «ինքը նստելու ա իրա արած հանցագործությունների համար»:

Members of ‘We will change’ public initiative hold a protest march demanding Serzh Sargsyan to leave the governance under the slogan of #merjirserjin (#denyserj) in Yerevan, Armenia
Ցույցն Ազատության հրապարակում ավարտվեց: Հաջորդ հավաքը լինելու է ապրիլի 9-ին՝ ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում: Բայց նախաձեռնության հեղինակները մասնակցելու են մինչ այդ «Սերժի ռեժիմի դեմ» տեղի ունեցող բոլոր միջոցառումներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ