«Մերժիր Սերժին» իրազեկման ցույցի մասնակիցները փակել էին Ամիրյան փողոցը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երեւանում ցույց էր կազմակերպվել`ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու:
Նստացույցի մասին նախօրոք չէր հայտարարվել: Ցույցի մասնակիցները երթի ժամանակ որոշեցին փողոցում նստացույց սկսել: Նրանք նստել էին գետնին, ոտքերով դոփում էին եւ վանկարկում`«Մերժիր Սերժին», «Սերժին ասում ենք`ոչ»: Նստացույցը հինգ րոպե տեւեց: Մասնակիցները պարզաբանում էին`փողոց չենք փակել, նստել էինք հանգստանալու:

Members of ‘We will change’ public initiative hold a protest march demanding Serzh Sargsyan to leave the governance under the slogan of #merjirserjin (#denyserj) in Yerevan, Armenia
Ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակի մոտակայքում մի քանի անգամ նաեւ ավոտմեքենաների ճանապարհը փակեցին: Որոշ վարորդներ ընդվզում էին մեքենաների ձայնային ազդանշաններով, որոշները համբերատար սպասում էին: «Ճամփա չտաք, թող սպասեն»,- լսվում էին ցույցի մասնակիցների ձայները:

Members of ‘We will change’ public initiative hold a protest march demanding Serzh Sargsyan to leave the governance under the slogan of #merjirserjin (#denyserj) in Yerevan, Armenia
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ