Վաղը՝ մարտի 25-ին, կլրանա ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 11-րդ տարելիցը: Ամեն տարի այդ օրը տեսնելով նրա շիրմին վաղ առավոտից հարգանքի տուրք մատուցելու այցելած քաղաքացիների հոծ բազմությունը, կրկին անգամ համոզվում ես, որ Անդրանիկ Մարգարյանի հանդեպ ժողովրդի ունեցած սերն ու հարգանքը շարունակում է մնալ անխախտ:
Մի առիթով երջանկահիշատակ վարչապետն ասել էր, թե իրենից հետո իր չարածներն են հիշելու… բայց ինչպես տեսնում ենք մարդիկ հիշում ու գնահատում են նրա արածները, ինչն արդեն 11 տարի շարունակ փաստում է այն հոծ բազմությունը, որն այցելում է նրա շիրմին հարգանքի տուրք մատուցելու:
Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ