Մարտի 24-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի տան տանիքը քամուց վնասվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ տան տանիքը (մոտ 225 քմ մակերեսով) տեղաշարժվել է մոտ 4 մետր:
Փրկարարները կատարել են տանիքի ամրացման աշխատանքներ:
Տուժածներ չկան:
Ուշադրություն
Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրոհաղորդման գծեր և այլ առարկաներ։
Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ` ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն։
ՀՀ ԱԻՆ