Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուպերվարչապետությունը Սերժ Սարգսյանի «երաշխիքն» է Արևմուտքի հետ հարաբերություններում ճնշման ավելացման պարագայում. «Ժամանակ»

Մարտ 24,2018 12:13

Թվում է, որ դա իսկապես այդպես է, առավել ևս, որ նկատելիորեն փակվում է իշխանության գործունեությունը մի քանի ընթացակարգային մասերով: Սակայն արդյոք Սարգսյանն ունի՞ ընդհանրապես լայն իմաստով ռեսուրս փակ իշխանություն և փակ համակարգ, կարծր համակարգ հաստատելու համար, ունի՞ այդ հարցում արևմտյան պահանջները աչքաթող անելու, հաշվի չառնելու հնարավորություն: Ո՛չ, որովհետև դա անվտանգության հարց է, որովհետև առանց Արևմուտքի հետ հարաբերության Սերժ Սարգսյանը չի կարող զսպել Ադրբեջանին, Ռուսաստանն այդ իմաստով հուսալի է, եթե կա արևմտյան այլընտրանք, այլապես Ռուսաստանի վրա հույս դնել չի ստացվի, և Սերժ Սարգսյանը դա լավ գիտի:

Հետևաբար սուպերվարչապետությունը իրական քաղաքականության ռեժիմում որքան էլ ունի հանրությանը զսպելու, այդուհանդերձ՝ անկասկած նաև այլ նպատակ կամ գործառույթներ, եթե խոսքը հենց այդ տարբերակի մասին է և ոչ թե քաղաքական պատասխանատվության բեռ կրող վարչապետի մասին: Սուպերվարչապետությունը Սերժ Սարգսյանի «երաշխիքն» է Արևմուտքի հետ հարաբերություններում ճնշման ավելացման պարագայում, երբ նրանից կակնկալվի առավել դինամիկ գործունեություն թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի, թե՛ համակարգային ռեֆորմների հարցում: Սերժ Սարգսյանը Արևմուտքից առավել ուժեղ և վճռորոշ պահանջների դեպքում չունի դիմադրելու ռեսուրս և նաև պատկերացնում է դրա ոչ խելամտությունը: Ըստ այդմ՝ նա պետք է ձեռք բերի իր իսկ գլխավորած համակարգի ներքին դիմադրությունը հաղթահարելու լծակներ, որոնք, իհարկե, գործի կդնի անհրաժեշտության դեպքում, երբ արդեն պետք է ընտրի Արևմուտքի և իր համակարգային գործընկերների միջև:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031