Հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանն էլ է որոշել հետ չմնալ եկեղացաշինության թրենդից։ Նա հայրենի Դաշտավան գյուղում եկեղեցի է կառուցել, որի բացումը նախատեսվում է մայիսի 9-ին։ Եկեղեցին կկոչվի Սուրբ Աստվածածին։
Հիշեցնենք, որ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու մեկենասը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, եկեղեցին էլ նրա «անունով» է անվանակոչվել։ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հովանավորն էլ նրա խնամին է՝ Գագիկ Ծառուկյանը։ Իսկ Տավուշի մարզի Կողբ գյուղում մարզպետ Հովիկ Աբովյանի կառուցած եկեղեցու սրբապատկերներից մեկի վրա անգամ մարզպետի նկարն էին փորձել պատկերել՝ 21-րդ դարի սանրվածքով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում