Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Կարապողոսյանի՝ Սնխչի Հարութի հետ
– Պարոն Կարապողոսյան, Սերժ Սարգսյանն օրերս հարցազրույց տվեց ու ըստ էության հայտարարեց վարչապետի պաշտոնում իր առաջադրման մասին։ Դուք ինչպե՞ս ընդունեցիք այդ հայտարարությունը, քանի որ 2014 թվականին Սարգսյանը խոստացել էր, որ այլեւս չի առաջադրվի ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի պաշտոնում։
-Տեսեք խնդիրն ինչումն է․ եթե խնդիրն օրենսդրության, օրենքի դաշտում է եւ ոչ հակասահմանադրական, բնականաբար, ինձ համար ընդունելի է։
– Հիմա Դուք մյուս ՀՀԿ-ականների պես կարծում եք, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի՞ է։ Եթե չեմ սխալվում՝ անկուսակցական եք։
-Ախր ինչի՞ ՀՀԿ-ականների նման… Դուք մտածում եք, որ եթե մարդը ՀՀԿ-ական չէ, ուրեմն այդպես չի՞ կարծում, հլը հարցրեք, հա՞, մյուսներին, այլ կուսակցության անդամներին։ Ես անկուսակցական եմ, ներկայացնում եմ խմբակցությունը, եւ քաղաքական որոշումները բոլորի համար պարտադիր են։ Ես ըմբռնումով էլ մոտենում եմ յուրաքանչյուր հարցին։ Բայց չի կարելի այսքան քաղաքականացնել, քաղաքացին իրավունք ունի մտածելու եւ իր սուբյեկտիվ կարծիքն ունենալու։ Իմ մտածածով՝ ես էլ եմ կարծում, որ մեր երկրի առօրյան, ապագան, մարտահրավերները, ներքին մարտահրավերները պիտի կարգավորվեն, այն թիմը, որ այսօր ստացել է ժողովրդի մեծամասնությունը, պիտի վերցնի այդ լուծը եւ պատասխանատվությունը կրի, վաղն էլ մեկ ուրիշ թիմ կարող է ստանալ, եւ թող նրանք էլ պատասխանատվություն կրեն։ Ինչո՞ւ է ձեզ թվում, որ իշխանությունը հավերժություն է, ընդամենը չորս տարի հետո ընտրություններով կհաղթի մի ուժ, կգա իշխանության եւ ինքը կստանձնի պատասխանատվություն։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում