Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավային Կովկասում Ռուսաստանը պետք է շարունակի Ադրբեջանին և Հայաստանին պահել «պատանդի» կարգավիճակում». «168 ժամ»

Մարտ 24,2018 10:44

«Հարավային Կովկասում Ռուսաստանը պետք է շարունակի Ադրբեջանին և Հայաստանին պահել «պատանդի» կարգավիճակում: Կարծում եմ` այստեղ ևս Միացյալ Նահանգները կսկսի այլ կերպ դրսևորել իր քաղաքականությունը, որը գուցե խաղաղեցնի իրավիճակը Ղարաբաղյան տարածաշրջանում, բայց դրա համար նաև կողմերից է քաղաքական կամք անհրաժեշտ: Իրենք՝ հակամարտող կողմերը ևս, հակամարտության չկարգավորված կարգավիճակից օգտվել են, ներքաղաքական խնդիրներ են լուծել, չեն փորձել սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը, ինչն իրականում հզոր է եղել:

Հայաստանն ինքն է իրեն դրել անելանելի դրության մեջ՝ իր արտաքին քաղաքականությունը 100%-ով կողմնորոշելով դեպի Ռուսաստան, ինչը չեն արել ԵԱՏՄ անդամ մյուս երկրները նման ծավալով: Այսինքն` կա նաև Հայաստանի քաղաքականության խնդիրը, չնայած կան փորձեր՝ նաև ինչ-որ համագործակցություն ունենալ Արևմուտքի հետ, որը, բացի բարեփոխումներից, Ռուսաստանի հետ բանակցություններում լավ գործիք կարող է դառնալ»,- մեզ հետ զրույցում այս մասին ասել է ռուս ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ռուսական քաղաքականությանը Ղարաբաղում:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031