Իսկ ինչ վերաբերում է ՀՀ երկքաղաքացու պարտականություններին ու պատասխանատվությանը, ճչացող հակասություններ են երեւան գալիս նաեւ այստեղ, օրինակ` զինվորական պարտադիր ծառայության հարցում: Դա հատկապես երեւում է զինվորական տարիքում գտնվող սիրիահայերի պարագայում, որոնց համար գործում են ըստ օրվա պահանջի ընդունված ենթաօրենսդրական ակտեր: Օրինակ` նրանք կարող են արյունալի խառնաշփոթի մեջ գտնվող Սիրիայից «տեղեկանք» բերել բանակային ծառայություն անցած լինելու մասին, կամ ընդհանրապես չդիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու` նույնիսկ եթե 18 տարին լրացել է Հայաստանում գտնվելու ժամանակ եւ բավարարվել, օրինակ, 10 տարվա կացության հատուկ կարգավիճակի փաստաթղթով:
Սրանք, ներառյալ ոստիկանության աշխատակցի ասածները, ընդամենը փոքր, ոչ մասնագիտական մտքեր են գործող օրենքի սողանքների, հակասությունների, կիրառման անհետեւողականության մասին, որոնց բացառումն առաջին պարտականությունը պետք է լինի սահմանադրական եւ օրենսդրական իշխանությունների: Մանավանդ որ Սահմանադրական դատարանն այժմ ունի նոր ղեկավար, որը, թվում է՝ ունի եռանդ ոչ միայն օրենքները մեկնաբանելու, երբեմն էլ լղոզելու, այլեւ կարեւոր նախաձեռնություններով հանդես գալու:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում