Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջան-Սեւան թունելում զգուշացնող կոչը ինչո՞ւ է միայն ռուսերեն հնչում

Մարտ 23,2018 22:33

Երեկ`մարտի 22-ին երկու անգամ անցել ենք Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելով, լսել թունելում ռուսերեն հնչող, տղամարդկային ձայնով արտաբերվող նախազգուշացում ձայնագրությունը: Այն վարորդներին կոչ է անում պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: Թունելում վատ ակուստիկայի պատճառով այդ նախազգուշացումը վարորդների համար դժվար ընկալելի է:

Այդ մասին հարցրինք Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան ուղեգծում աշխատող, ամեն օր այդ թունելով անցնող տաքսիստներին: Նրանք ասացին, որ նախկինում նախազգուշացումը թունելում հնչել է նաեւ անգլերեն լեզվով, իսկ հիմա՝միայն ռուսերեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031