«Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքին ելույթ ունեցավ Ազատության հրապարակում նստացույց անող Վոլոդյա Ավետիսյանը:
«Այս իշխանությունները ժողովրդին հասցրել են թշվառության, քանի որ հայեցի չեն, պետականամետ չեն…Ասում են նստացույց մի արեք, ասում ենք` պետություն ենք կորցնում, ասում են ձեր գործը չի…»,-հայտարարեց նա:
Նրա խոսքերով. «ՀՀՇ-ականների մեծ մասը կոմունիստական գործակալներ են, իսկ մաքուր մարդիկ վաղուց դուրս են եկել ՀՀՇ-ից: Ժողովուրդ ջան, 25 տարի ընդդիմադիրները խաբել են ժողովրդին, ծախվել են, բայց դուք չհուսահատվեք…Մենք պետք է պայքարենք, ես պատրաստ եմ հավերժ պայքարել` հանուն հզոր պետության, պետք է Նախիջեւանից սկսած բոլոր կորցրած հողերը հետ բերել»:
Վոլոդյա Ավետիսյանը կոչ արեց հանուն հայրենիքի պայքարել. «Այս իշխանություններից պետք է ձերբազատվենք, սրանք հայ չեն…Մենք չենք վախենում, էս իշխանությունն ու ոստիկաններն են վախենում»:
Ճակատի անդամ Արմեն Հովհաննիսյանը ցույցի ավարտին հիշեցրեց մարտի 24-ին կայանալիք «Մերժիր Սերժին» միջոցառման մասին, ասաց նաեւ, որ հավաքվելու են մեկ շաբաթից նույնպես: «Պատրաստ եմ գնալ ցանկացած միջոցառման, որն ուղղված է Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ»,-հավելեց նա:
Այնուհետեւ Ժիրայր Սեֆիլյանի ընկերոջ դուստրը երգ նվիրեց բանտերում փակվածներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ի?նչ “հայեցի” կամ “ոչ հայեցի” լինելու մասին է խոսքը: Գազովիկների կառավարությունը` պարզացույն թալանչի-հանցագործների բանդա է, որը հայկական պետության ունեցվածքի հափշտակությամբ ու յուրացմամբ է զբաղված, խլացուցիչ աստիճանի վատնում է պետական միջոցները: Կարապետյանով պետք է դատախազությունը զբաղվի` այլ ոչ թե քաղաքական կուսակցությունները