Մարտի 23-ին Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքին Ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանն ասաց, որ երեք նախագահներ են փոխվել ու գնալով Հայաստանում կյանքն ավելի է վատացել:
Նրա խոսքով, պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը պետք է մեկ-երկու տարի ղեկավարելով Հայաստանում վերականգնի սահմանադրական կարգը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հերթական ժամկետին, Ալբերտ Բաղդասարյանն ասաց. «Սվիտալսկու աչքերի վրա փառ կքաշեն, որ իբր Սերժ Սարգսյանը հերթական օրենքը բերելով ավելի է զարգացնում Հայաստանը, մինչդեռ հերթական գրանտի մասին է խոսք գնում»:
Ալբերտ Բաղդասարյանը կարծում է, որ ռեժիմի կողմից այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ամեն ոք իրեն մեղավոր է զգում. «Մարդիկ մտածում են` ինչպե՞ս կարող եմ Սերժի դեմ խոսել, երբ 10000 դրամ եմ վերցրել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ