ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 23-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած «Նոր քաղաքական մշակույթ» խորագիրը կրող ծրագրին մասնակցող երիտասարդներին, որոնք ներկայացնում են Հայաստանի բոլոր մարզերը:
Ողջունելով երիտասարդներին` Արմեն Աշոտյանը կարեւորել է նրանց այցն Ազգային ժողով՝ նշելով, որ որքան բաց լինի խորհրդարանը հասարակության, երիտասարդության համար, այնքան կդառնա հանրային վստահություն վայելող հարթակ: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս տարի լրանում է ոչ միայն մեր Առաջին հանրապետության, մայիսյան հերոսամարտերի, այլ նաեւ մեր երկրի խորհրդարանի հարյուրամյակը:
Արմեն Աշոտյանը հորդորել է երիտասարդներին հաջողությունների հասնելու համար լավ սովորել, տիրապետել օտար լեզուների եւ սեփական նպաստը բերել երկրի զարգացման գործում:
Արմեն Աշոտյանի առաջարկով հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ձեւաչափով. հարցերը հիմնականում առնչվել են Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայկական խորհրդարանական պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցին:
ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն