Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Հովհաննիսյան. «Խիյարը չի կարող ամեն ձեւով չաճել»

Մարտ 23,2018 19:11

Մարտի 23-ին Ազատության հրապարակում մեկնարկեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքը։ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Արմեն Հովհաննիսյանը ողջունեց Ազատության հրապարակում նստացույց անող Վոլոդյա Ավետիսյանին. «Վոլոդյայի նման մարդկանց շնորհիվ է մեր երկիրը գոյատեւում, շնորհակալ ենք նման մարդկանցից»:

Ապա հավելեց. «Մենք պետք է կարողանանք վերջապես մեր տան գլխին նստած հրեշից հրաժարվել: 20 տարի մեր համբերությունը, ուժը մաշվել է պետք է բռունցքվել եւ գնալ գործողությունների: Նրանք պետք է հասկանան, որ մեր բռունցքի դեմ խաղ չկա, նրանք պիտի իմանան, որ խիյարը չի կարող ամեն ձեւով չաճել»:

Ցույցի մասնակիցներից մեկն ընթերցեց Ճակատի հայտարարությունը, ըստ որի «2008-ին արյամբ եւ բռնությամբ է Սերժ Սարգսյանի իշխանությունը ձեռք բերվել, եւ նրա պաշտոնավարման երրորդ ժամկետի գնալը ավելի կթուլացնի մեր երկիրը, բյուջետային կերակրատաշտի մոտ հավաքված են մնալու հանրապետադաշնակցականները, ուժգնանալու են քաղաքական հալածանքները, ոտնահարվելու են իրավունքները, բանտերը լցված են մնալու քաղբանտարկյալներով»:

«Սթափվեք միացեք բողոքին, մի սատարեք ձեր ընչաքաղց վերնախավի պետականակործան գործողություններին»,-կոչ ուղղվեց շարքային ՀՀԿ-ականներին եւ ՀՅԴ-ականներին: Հանրահավաքն ուղեկցվում էր «Սերժ հեռացիր», «Սասնա ծռեր», «Մահ ռեժիմին» վանկարկումներով:

Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ կալանավայրում գտնվող Ժիրայր Սեֆիլյանը եւ «ծռերը» բնավ էլ կոտրված չեն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031